Նախարար. Բազմաբնակարան շենքերի վերնահարկերում նոր կառույցներ կլինեն

14:52 08/02/2012 » Հասարակություն

Նախարար. Բազմաբնակարան շենքերի վերնահարկերում նոր կառույցներ կլինեն

Հայաստանի տարածքում կան բավականին շենքեր, որոնք գտնվում են սեյսմիկ առավելագույն վտանգավոր գոտում: Խնդրի լուծման համար վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ քաղաքաշինության նարարար Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Խումբը ուսումնասիրելու է բոլոր վտանգավոր շինությունները ու հաշվի առնելով գիտնականների առաջարկությունները` ստեղծվելու է հայեցակարգ ու ժամանակացույց:
Այս մասին ասուլիսում ասաց նախարար Վարդան Վարդանյանը:

Նա նշեց, որ կառավարությանն է ներկայացվելու անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը ու արդեն 2013 թվականի պետական բյուջեից կհատկացվի այդ գումարը: Հետևաբար, ըստ նախարարի, 2013 թվականից կսկսվի համապատասխան աշխատանքները: Նախարարը նաև հայտնեց, որ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնագետները: Աշխատանքները սկսելու են Երևանից:

Վարդան Վարդանյանն ասաց, որ բազմաբնակարան շենքերի վերնահարկերում կառուցվելու են նոր կառույցներ, որոնք բավականին մեղմելու են սեյսմակայունության վտանգը: «Գիտականորեն ապացուցված է, որ նման կառույցի դեպքում երկրաշարժի ժամանակ համատեղ շարժման կամ ցնցման արդյունքում հարվածը բավականին մեղամացվում է»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ պիլոտային ծրագրով 1-2 շենքում այս տարի կսկսվի համապատասխան աշխատանքներ:

Քաղաքաշինության նախարարը խոսելով հանրապետության տարածքում վթարային շենքերի մասին, ասաց, որ ուսումնասիրվել են դրանք, քննարկումները շարունակվում են: Խնդրի լուծումը, ըստ նրա, համարվում է հրատապ: «Մենք մշակել ենք հայեցակարգ, որը քննարկվել է կառավարության նախարարական կոմիտեի նիստում 2011-ի նոյեմբերին: Քննարկման արդյունքում եղան նոր մոտեցումներ, լրացուցիչ հանձնարարականներ տրվեցին: Գյուղական համայնքներում, սահմանամերձ գոտիներում գտնվող վթարային շենքերը միանշանակ ունենալու են պետական աջակցություն, իսկ բազմաբնակարան շենքերի հետ կապված եղան մի քանի առաջարկություններ` պետություն-մասնավոր հատված, պետության-անհատ աջակցություն»,- ասաց նախարարը:

Վ. Վարդանյանը տեղեկացրեց, որ նախարարարության համապատասխան մասնագետները հաշվի առնելով առաջարկություններն ու դիտողությունները, մեկ անգամ կլրամշակեն հայեցակարգը ու այս ամսվա ընթացքում կներկացվի կառավարությանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց