Վանում նոր երկրաշարժ է գրանցվել

20:33 08/02/2012 » Հասարակություն

Վանում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրք-իրանական սահմանի մոտ` Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնը` վկայակոչելով Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնին:

Հշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 23-ին  և  նոյեմբերի 10-ին Վանում տեղի էին ունեցել 7.2 և 5.7 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժներ, որոնց զոհ էին գնացել ավելի քան 600 մարդ, իսկ վիրավորների թիվը հատել էր 4.000-ը: Ընդհանուր առմամբ Վանի նահանգում ավերվել է 2220 շինություն։ Առավել թույլ երկրաշարժներ գրանցվեցին նաև հաջորդող օրերի ընթացքում:

Նշենք, որ Վանը եղել է Արևմտյան Հայաստանի վեց նահանգներից մեկը (Բիթլիս (Բաղեշ), Էրզրում (Կարին), Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա (Սվաս)): Վանի նահանգը զբաղեցնում է մոտ 40 հազար քմ տարածք, բնակչությունը` մինչև եղեռնը 350000 մարդ, որից 200000-ը հայեր էին։ Այսօր բնակչության մեծամասնությունը քրդեր են: Բաժանված է երկու շրջանի (սանջակ)` Վանի և Հաքքարիի: Նահանգի կենտրոնը Վան քաղաքն է, որն Արևմտյան Հայաստանի կենտրոնական և հայաշատ քաղաքներից էր:
«Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով»,- ասել է պատմաբան Լեոն Վանի մասին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց