Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում

19:25 08/02/2012 » Հասարակություն

Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում

Վաղը, ինչպես նաև փետրվարի 10-ին, 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, 12-13-ի սպասվում է առանց տեղումների եղանակ: Կանխատեսումը «Հայպետհիդրոմետ» ծառայությանն է, որը հրապարակել է ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Քամին հյուսիս-արևելյան 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 12-ին գիշերը կնվազի 7-9 աստիճանով:
Երևանում փետրվարի 10-ին, 11-ի օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց: 11-ի երեկոյան ժամերից, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նշենք, որ ավելի վաղ ծառայությունից հայտնել էին, որ այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով և կտատանվի հովտային շրջաններում -3...-6, նախալեռնային շրջաններում -4...-8, լեռնային շրջաններում -9...-13 աստիճանի սահմաններում, ցերեկային ջերմաստիճանը էապես չի փոխվի: Նման ջերմաստիճանային ռեժիմը կպահպանվի նաև հետագա 3 օրերին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց