Սաստիկ բուքը շարունակվում է. Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ դեռ կան

20:31 08/02/2012 » Հասարակություն

Սաստիկ բուքը շարունակվում է. Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ դեռ կան

Տրանսպորտի և կապի նախարարության այս պահին ունեցած վերջին տեղեկություններով, ժամը 17.30-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Փակ Է Երևան-Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի` Արագյուղ-Բուժական հատվածը: Սաստիկ բուքի պատճառով շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:

Սաստիկ բուքի պատճառով դժվարանցանելի է Մարալիկ-Լանջիկ հատվածը:
Ձյան առատ տեղումների պատճառով դժվարանցանելի են Գյումրի-Աշոցք, Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածները:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց