Երևանցիներին այսօր ձյուն է սպասվում

09:01 16/02/2012 » Հասարակություն

Երևանցիներին այսօր ձյուն է սպասվում

Այսօր, փետրվարի 16-ին, Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև Երևանում, սպասվում է ձյուն, տեղեկացնում է ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը: Ըստ աղբյուրի, Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի անցմամբ:

Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-5 աստիճանով:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց