Ֆրանսիայում արգելել են «մադմուազել» դիմելաձևը

20:48 22/02/2012 » Աշխարհում

Ֆրանսիայում արգելել են «մադմուազել» դիմելաձևը

Ֆրանսիայում արգելել են «մադմուազել», ինչպես նաև աղջկական (nom de jeune fille) ու ամուսնական ազգանունով (nom d'еpouse) դիմելաձևերը: «The Daily Telegraph» պարբերականի հաղորդմամբ, այս մասին ասված է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Տեղեկատվության համաձայն, այսուհետ պաշտոնական փաստաթղթերում կանանց մասին խոսելիս օգտագործվելու է «մադամ»,  կամ իրական ազգանունով դիմելաձևերը:

Նշվում է, թե արգելքը իրողություն է դարձել ֆրանսիական ֆեմինիստական կազմակերպությունների ակտիվ քարոզչության և պայքարի արդյունքում: Վերջիններս պնդում էին, թե «մադմուազել» ձևը սեքսիզմի դրսևորում է, քանի որ գործածելով այն, փաստացի բացահայտվում էր աղջկա ընտանեկան կարգավիճակը:

Բացի այդ, ֆրանսիական այդ բառի «oiselle» հատվածը ֆրանսերենում նշանակում է կույս, ինչը ևս վիրավորական է հասցեատիրոջ համար:

Նշենք, ֆրանսիայում «մադմուազել» կոչում են չամուսնացած կանանց: Նման դիմելաձևը, ըստ հաղորդման, ներառում է նաև թաքնված իմաստ, որը չնայած չի բարձրաձայնվում, այնուհանդեևձ ընկալվում է արպես այդիպսին: Օրինակ, նշվում է, թե եթե ֆրանսիացին կնոջը ասում է «մադմուազել», ապա դրանով իսկ հաճոյախոսում է նրան, ընդգծելով այն հանգամանքը, որ կինը գեղեցիկ ու ազատ է:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց