Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում փակ ճանապարհներ կան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի, ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Մաքենիս, Արագածոտնի մարզում` Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:
Ապարանի տարածաշրջանում առկա է ուժեղ ձնաբուք և վատ տեսանելիություն: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: