Հրեական հնագույն դրամը վաճառվել է ռեկորդային գնով
Մ.Թ. 66 թվականին պատրաստված արծաթե շեքելը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 1,1 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Գնորդն ամերիկացի կոլեկցիոներ է: Հրեական հինավուրց դրամի մի կողմում պատկերված է ծիսական թաս, մյուսում՝ նռնենի ու «Սուրբ Երուսաղեմ» գրություն: Մեր ժամանակներ է հասել նման երկու դրամ: Երկրորդը պահվում է Իսրայելի թանգարանում և ծակված է: Այսինքն, Նյու Յորքում վաճառվածը միակ ամբողջականն է: Աճուրդային տանը վստահեցրել են, որ 1,1 միլիոն դոլարը առավելագույն գինն է, որ երբևե վճարվել է հրեական դրամի համար: