«Let’s do it! Armenia». Մեկ օրում մաքրել բնությունը կենցաղային աղբից
Այսօրվանից մինչև սեպտեմբերին 25-ը աշխարհի ավելի քան 85 երկրներում մեկնարկում է «Let’s do it! World» համաշխարհային բնապահպանական շարժումը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ, մասնավորապես մաքրել երկրագունդը կենցաղային աղբից:
Մասնակից երկրների թվում է նաև Հայաստանը, որտեղ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և ավելի քան 20 գործընկեր կազմակերպությունների ջանքերով ձևավորվում է «Մենք կարող ենք» («Let’s do it! Armenia») շարժումը: Այս մասին ասուլիսում հայտնեց «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» ՀԿ նախագահ, «Մենք կարող ենք» շարժման համակարգող Արսեն Գասպարյան:
Նա հայտնեց, որ շարժումը բաց է բոլորի համար, ովքեր ընդունում են շարժման նպատակն ու գաղափարները: Շարժման հիմնական նպատակն է` մաքրել Հայաստանը կենցաղային աղբից: Շարժման հիմնական միջոցառումը նախատեսված է սեպտեմբերի 15-ին. մեծ թվով կամավորների շնորհիվ մեկ օրում` սեպտեմբերի 15-ի ընթացքում տեսակավորելով հավաքվելու է բնության գրկում և պատմամշակութային վայրերի հարակից տարածքներում կուտակված կենցային աղբը: «Մեր հիմնական նպատակն է մաքրել Հայաստանի անտառային գոտիներն ու պատմամշակութային վայրերին հարող տարածքները ու հավաքված աղբը տեսակավորել»,- ասաց Ա. Գասպարյանը:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն ասաց, որ ակնկալում են ու ողջունելի կլինի, որ շարժմանը միանան նաև պետական կառույցներ: «Հայաստանը գեղեցիկ բնություն ունի, բայց բնական միջավայրերում կամ կառույցների շուրջ միշտ աղբ է կուտակվում: Նախաձեռնության նպատակներից է նաև փոխել մարդկանց մշակույթը, որ իրենց հետևից հավաքվեն աղբը»,- ասաց նա: Ըստ նրա, փորձը ցույց է տվել, որ աղբ հիմնականում կուտակվում է գետամերձ տարածքներում, աղբյուրների մոտ, պատմամշակութային հարակից տարածքներում:
Ա. Գասպարյանն ասաց, որ հիմնականում այն մասերում են իրականացնելու մաքրման աշխատանքներ, որոնք ավելի խոցելի են: Նա հայտնեց, որ սկսելու են քարտեզավորել ու պարզել թեժ կետերը, միաժամանակ տեղեկացրեց, որ կան արդեն հետաքրքրված կազմակերպություններ, որոնց պետք է հանձնվի հավաքված աղը, որոնք էլ կվերամշակեն այն:
«Մենք ձգտելու են առաջիկա ամիսների ընթացքում շատ կամավորներ ու կազմակերպություններ, գործընկերներ ու հովանավորներ ընդգրկեն: Երբ արդեն մեր ռեսուրսները հստակեցվի, մեր անելիքներն էլ ավելի պարզ կդառնան»,- ասաց նա:
Ա. Գասպարյանը վերջում ընդծեց, որ իրենց շարժումը ապաքաղաքական է, նպատակն է` մաքրել Հայաստանը:
«Let’s do it!» համաշխարհային շարժումը մեկնարկել է 2008 թ. Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքով, որի ընթացքում ավելի քան 50 հազար ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացել են մաքրել Էստոնիան ավելի քան 10 հազար տոննա կենցաղային աղբից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ