11:30 12/04/2012 » Տարածաշրջան

Իգդիրում հիմնվել է օդանավակայան

Թուրքիայի Իդգիր քաղաքում հունիս ամսին վայրէջք կկատարի առաջին մարդատար ինքնաթիռը: Նախատեսվում է, որ հունիսին արդեն ավարտին կհասցվեն քաղաքի օդանավակայանի կառուցման աշխատանքները:

Թուրքական «Սոն դաքիքա» (Son dakika) լրատվական կայքի տեղեկացմամբ` Հայաստանի, Նախիջևանի և Իրանի հետ սահմանակից Իգդիրում օդանավակայանի հիմնարկեքը տեղի է ունեցել դեռևս 16 տարի առաջ:

Նշենք, որ ներկայիս Իգդիրը միջնադարում կոչվել է Ցոլակերտ և իր շրջակայքով Կողբի հետ միասին կազմում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Ճակատք գավառը: Սակայն հետո օսմանյան կայսրության կառավարության կողմից վերանվանվել է Իգդիր:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց