Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ չի վերադառնա
Առաջիկա մի քանի օրերի ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցության նախկին մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը դիմում կգրի և պաշտոնապես կլքի կուսակցության շարքերը: Այսօր այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Աբրահամյանը:
«Ես բացառում եմ իմ վերադարձը այդ կուսակցություն, քանի որ իրենք են իրենց քայլով ինձ ստիպել դա անել», -հավելեց Աբրահամյանը` մեկնաբանելով այսօր մամուլում տարածված լուրը, թե ՕԵԿ նախկին մամլո խոսնակը հեռանալու մասին դիմում չի գրել և պատրաստվում է վերադառնալ կուսակցություն:
«Ես այս օրերին զբաղված էի իմ ղեկավարած հասարակական կազմակերպության անունից միջազգային կառույցներին ծրագրեր ներկայացնելով, քննարկումների մեջ էի, և այդ հարցն իմ կողմից հետին պլան էր մղվել»,- ասաց Սուսաննա Աբրահամյանը՝ հավելելով, որ ինքը դիմումի ներկայացման կոնկրետ օր չէր հայտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին