Եկեք հիշենք 1,5 միլիոն հայերի հիշատակը. Քիմ Քարդաշյանը «թվիթ»-ել է
Հայազգի դերասանուհի, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանն այսօր «Twitter»-ի իր միկրոբլոգում իր 14,5 միլիոն հետևորդներին «թվիթ»-ել է. «Եկեք այսօր բոլորս մի մարդու նման կանգնենք և հիշենք 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնք կոտորածի ենթարկվեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության (Armenian Genocide) ժամանակ»:
Նշենք, որ «Twitter»-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամենապոպուլյար «թվիթը» «#NEVERFORGET» բառն է, որը թարգմանաբար անգլերենից նշանակում է` «երբեք չմոռանալ»:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ