19:39 27/04/2012 » Հասարակություն

«Խոսքի իրավունք» միավորումը և Էջմիածնի քարոզչական կենտրոնը կարևորում են ճիշտ քարոզչությունը և բացատրական աշխատանքները

««Խոսքի իրավունք» միավորումը դեռ մեկ ամիս առաջ՝ զատկին նախորդող Ավագ շաբաթ զգուշացրել է, որ աղանդավորական կազմակերպությունները խաբում են քաղաքացիներին, օգտագործում Հայ առաքելական եկեղեցու տոնակարգը և հրավիրում իրենց միջոցառումներին:

«Խոսքի իրավունք» միավորման անվանումը և գործունեությունը մարդկանց ընկալումներում նույնացվում է խոսքի, մտքի, խղճի ազատություն գաղափարների հետ: Ոմանց թվում է, որ լինելով լիբերալ արժեքների կրող միավորումը պետք է չքննադատի ապազգային և քայքայիչ աղանդներին՝ ելնելով կրոնի ազատության սկզբունքներից:

Այդպիսի հայտարարություններ անողներին և մեզ դասեր տվողներին հարկ է հիշեցնել, որ աղանդավորները շատ հաճախ իրենց գործունեության մեջ ոտնձգության են ենթարկում մարդկանց իրավունքները: Մարդը, ով ընկել է նրանց ճիրանները դառնում է գերի և շատ դժվարությունների գնով է կարողանում ազատվել: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ մարդկանց չի հաջողվում ազատվել: Ազանդավորները շարունակում են հետապնդել և փորձում են վնաս հասցնել: Այնպես որ, շատ մեծ հարց է, թե ով է մարդու իրավունքները ոտնահարում:

Այս կարևորագույն ռազմավարական հարցի շուրջ «Խոսքի իրավունք» միավորումը և Էջմիածնի քարոզչական կենտրոնը կարևորում են ճիշտ քարոզչությունը և բացատրական աշխատանքները:

«Սուրբ էջմիածնի քարոզչական կենտրոնի ատենդապրությունը տեղեկացնում է, որ հայորդիների հոգևոր կյանքի կառուցման, ազգային արժեքների գիտակցման և Սուրբ Գրքի իմացության համար Մայր Աթոռում կենտրոնի կողմից կազմակերպվում են քրիստոնեական դասեր յուրաքանչյուր կիրակի օր Սուրբ Պատարագից հետո Մայր Աթոռի Հին ճեմարանի դահլիճում, ժամը 13:30, ինչպես նաև Խոկումներ Մայր Տաճարում` յուրաքանչյուր շաբաթ օր ժամը 18:30: Արարողության ընթացքում հավատացյալներն իրենք են հոգևորականների գլխավորությամբ արտասանում աղոթքներ, երգում շարականներ, լսում օրվա խորհրդի հետ կապված քարոզ և տրված նյութի շուրջ իրենց անձնական աղոթքն ու խորհումներն են կատարում հոգեպարար շարականների երգեցողության ներքո»,- նշված է «Խոսքի իրավունք» միավորման տարածած հաղորդագրության մեջ:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց