Բուսաբանական այգին մայիսի 1-ին իր տարածք է հրավիրում կամավորներին
Երևանի բուսաբանական այգում իրականացվող լայնածավալ բարեկարգման աշխատանքների ավարտին «Բուսաբանական այգու բարեկամներ» կամավորների խմբի նախաձեռնությամբ մայիսի 1-ին այգում նախատեսվում է բնասերների հավաք, որը կուղեկցվի նախապես պատրաստված տեղեկատվական ցուցանակաների տեղադրմամբ:
Նախաձեռնող խմբի հաղորդմամբ, ցուցանակները պատրաստվել են Բաց Հասարակության Հիմնադրամներ- Հայաստան-ի Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, ժամանակակից չափանիշներին համապատասխան և կրում են էկոկրթական, բնապահպանական և կարգապահական բնույթի տեղեկություն նախատեսված այգու այցելուների համար:
Նախաձեռնության մասնակիցները հրավիրում են նաև այլ կամավորների և բնասերների մայիսի 1-ին ժամը 12.00ին Երևանի բուսաբանական այգի՝ բարեկարգման աշխատանքներին մասնակցելու և ուղղակի հաճելի ժամանց անցկացնելու համար:
Նախաձեռնող խումբը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտին ծրագրին աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը