Մաշտոցի այգու ակտիվիստները փակեցին պողոտան, կանգնեցրին երթևեկությունը (տեսանյութ)

18:58 30/04/2012 » Հասարակություն

Մաշտոցի այգու ակտիվիստները փակեցին պողոտան, կանգնեցրին երթևեկությունը (տեսանյութ)



Քիչ առաջ «Առանց բուտիկ, առանց ոստիկան հանրային այգի», «Այգին մերն ա» բացականչություններով, «Ապամոնտաժեք» ու այլ ցուցապաստառներով Մաշտոցի այգում տաղավարների դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները քայլերթ էին կազմակերպել նախ այգու տարածքում, ապա դուրս եկան ու փակեցին Մաշտոցի պողոտան:

Ակտիվիստները հենց պողոտայի մեջտեղում պատ կազմած կանգնեցին, ինչի հետևանքով կանգնեցվեց երթևեկությունը:
Այգում հասարակական կարգը պաշտպանող ոստիկանների միջամտությամբ ակտիվիստները բացեցին պողոտան:

«Մենք մինչև մայիսի 6-ը էլի շատ սուր գործողություններ ենք անելու, ամենօրյա ակցիաներ, որոնք ուղղված են կառավարությանն ու քաղաքային իշխանություններին»,-Panorama.am –ի հետ զրույցում ասաց Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ բողոքող ակտիվիստներից մեկը:

Նախորդիվ`

 Մաշտոցի պուրակի ակտիվիստները կոչով դիմել են ոստիկանության հետ աշխատող միջազգային կազմակերպություններին

Բոլոր ակտիվիստներն այժմ ազատության մեջ են. Փաստաբան Կիվիրյան

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց