Այսօր սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը, 4-ից 7-ը առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը, 4-ից 7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: