769 վարկ՝ երիտասարդ ընտանիքներին
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում այս տարվա մայիսի դրությամբ վերաֆինանսավորվել է 769 վարկ` 5,770.4 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով: Ինչպես Panorama.am-ին հայտնեցին «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպությունից, 400 վարկ՝ 3,640.2 մլրդ դրամ պայմանագրային գումարով, տրամադրվել է Երևանում, իսկ 369 վարկ՝ 2,130.2 մլրդ դրամի չափով` ՀՀ մարզերում:
Նշենք, որ ծրագրից օգտվելու չափորոշիչներում կատարված փոփոխությունների համաձայն'նախկին 2 տոկոսի փոխարեն, ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը. այսինքն` մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը ստացվում է 6.5-7 տոկոս:Նախկին 30 տոկոսի փոխարեն, մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաեւ այլ բնակելի անշարժ գույք:
Ընդ որում` այս պայմանի առկայության դեպքում,տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 11 մլն 200 հազար դրամը` անկախ գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքից:
Հիշեցնենք, որ ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող: Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ ստանձնած վարկային պարտավորությունները կատարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում