«ՖԱՐՍ».Բաքվի վարած հակաիրանական քաղաքականությունն անպատասխան չի մնա. Իրանի արձագանքը «Սահար»-ի լրագրողի դատապարտման փաստին
Բաքվի վարած հակաիրանական քաղաքականությունն անպատասխան չի մնա:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նման տեսակետ է հայտնել իրանցի պաշտոնյաներից մեկը՝ արձագանքելով Բաքվի դատարանի կողմից իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողի դատապարտման փաստին:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Բաքվի դատարանը «Սահար»-ի լրագրող Աննար Բայրամլիի նկատմամբ պատվիրված դատավճիռ է իրականացրել՝ հինգ ցուցադրական դատական նիստերից հետո վերջինիս դատապարտելով երկու տարի ազատազրկման:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ` Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Հասան Բեհեշթիփուրն, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրանական «Սահար» հեռուստաալիքի հետ խնդիր ունեն, այդ պատճառով էլ ձերբակալում են վերջինիս լրագրողին:
Հիշեցնենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն անձամբ է կարգադրել ձերբակալել իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողին:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրողները, իսկ մինչ այդ Ադրբեջանից վտարվել էր Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը: Միջադեպի առնչությամբ` Բաքվում Իրանի դեսպանությունը բողոքի նոտա հղեց ադրբեջանական կողմին, պահանջելով անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, միևնույն, ժամանակ, նշելով, որ լրագրողների ձերբակալության փաստը հակասում է միջազգային նորմերին:
Նախորդող` «Amnesty International»-ը Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել իրանական “Սահար” հեռուստաընկերության լրագրողին
Իրանի մշակույթի նախարար. «Սահար»-ի լրագրողի նկատմամբ ադրբեջանական դատարանի որոշումն անհիմն է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին