Իրաքում զոհերի թիվն ավելանում է

15:28 13/06/2012 » Հասարակություն

Իրաքում զոհերի թիվն ավելանում է

Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60-ը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հիշեցնելով, որ զոհերի թիվը 62 է, իսկ ավելի վաղ հաղորդվում էր 42 զոհի մասին:

Աղբյուրը հիշեցնում է, որ պայթյուններ են որոտացել Իրաքի վեց նահանգներում, միայն տասը` Բաղդադում:

Զոհերի մեծ մասը շիիդներ են, որոնք մայրաքաղաք էին եկել` նշելու կրոնական տոներից մեկը: Վերջին օրերին Իրաքում հաճախացել են շիիդների վրա հարձակումները: Անցած հանգստյան օրերին մահապարտների հարձակման հետևանքով շիիդական համայնքի չորս ներկայացուցիչ է զոհվել:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց