Երկրի կողքով հսկայական աստերոիդ է անցել
Կիրակի վաղ առավոտյան երկիր մոլորակի կողքով հսկայական աստերոիդ է անցել: Այս մասին հաղորդում է բիրտանական «The Telegraph» պարբերականը:
Ըստ NASA-ի, այն ավելի մեծ է, քան 10 օլիմպիական լողավազաններ` միասին: Տիեզերական օբյեկտի լայնությունը մոտ 500 մետր է: Երկրին մոտեցման առավելագույն կետը եղել է 7.5 մլն. կմ:
Այն հնարավոր է եղել տեսնել անզեն աչքով, քանի-որ անցել է Երկիրց հարաբերականորեն մոտ հեռավորության վրա: Աստերոիդն օրեր առաջ հայտնաբերել է աստղագետ Ռոբ Մաքնաութը:
Նա հետևել է տիեզերական օբյեկտին Ավստրալիայի աստղադիտարանի իր գործընկերների հետ միասին: Իր մեծ չափերի համար այն դասվել է Երկիր մոլորակի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտների շարքին, սակայն որևէ սպառնալիք չի ներկայացրել, քանի որ անցել է մոլորակի կողքով: