Նոր դատարանի շենքում խոստանում են արդար վճիռներ կայացնել (լուսանկարներ)

14:40 16/06/2012 » Հասարակություն

Նոր դատարանի շենքում խոստանում են արդար վճիռներ կայացնել (լուսանկարներ)

Այսօր Եղեգնաձորում պաշտոնապես շահագործման հանձնվեց Արարատի և Վայոց ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանի նորակառույց շենքը: Այն ունի երկու դահլիճ, դատարանում աշխատելու են երկու դատավորներ:


Դատարանի նորակառույց շենքում շրջայց կատարեցին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Ա.Մկրտումյանը աստիճաններով բարձրանալիս, դատավորների սենյակներ մտնելիս նախանձով նկատեց, որ նույնիսկ Վճռաբեկ դատարանի շենքը այսպիսի պայմաններ չունի: Նա հավաստիացրեց բոլորին, որ Արարատի և Վայոց ձորի Ընդհանուր իրավասության դատարանը կանի ամեն ինչ, որ այս շենքին համապատասխան իրականացնի արժանապատիվ արդարադատություն:

Արդարադատության փոխնախարարն էլ գովեց նորակառույց շենքի պայմանները և ասաց, որ շենքային պայմանները լիովին համապատասխանում են միջազգային չափորոշիչներին:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը ուրախ էր, որ իրենք վերջապես նոր շենք ունեն, որտեղ.«Ձմռանը տաք կլինի, ամռանը` հով: Խոսք եմ տալիս ժողովրդին իմ կոլեկտիվի անունից իրականացնել արդար վճիռներ, որոնք կբխեն պետության և ժողովրդի շահերից, կայացնել որոշումներ ոչ միայն օրենքով, այլ նաև խղճի մտոք»,- հայտարարեց Սարգսյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց