Երջանիկների ցուցակում Հայաստանը 53-րդն է. տնտեսական զարգացումը կապ չունի

20:39 16/06/2012 » Հասարակություն

Երջանիկների ցուցակում Հայաստանը 53-րդն է. տնտեսական զարգացումը կապ չունի

Բրիտանական հետազոտական New Economic Foundation-ի կազմած աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանշային ցուցակում Հայաստանը 53-րդ տեղում է:

Բրիտանական ընկերությունը առաջին անգամ նման վարկանշային ցուցակ կազմել է 2006-ին: Այդ ժամանակ ամենաերջանիկ երկիրը եղել է Վանուատուն: New Economic Foundation փորձագետները յուրաքանչյուր պետության գնահատել են երեք հիմնական չափանիշներով` քաղաքացիների բավարարվածությունը իրենց կենսամակարդակից, կյանքի տևողություն և բնապահպանական բարվոք վիճակ: Ելնելով այդ չափանիշներից, վարկանշային ցուցակում ընդգրկվել են 151 երկիր:

Վարկանիշը կազմողները նշում են, որ այնտեղ, որտեղ շեշտը դրվում է արդյունաբերության զարգացման վրա, որը բերում է տնտեսական աճի, մարդիկ դրանից երջանիկ չեն դառնում, քանի որ տնտեսական թեորիաների մաթեմատիկական աբստրակցիաները, որոնց հետևում են այդ երկրների իշխանությունները, ոչ մի ընդհանուր բան չունեն իրական մարդկանց կյանքի հետ:
Ամենաերջանիկ երկիրը Կոստա Ռիկան է, այնուհետև` Վիետնամ, Կոլումբիա, Բելիզ, Սալվադոր, Ջամայկա, Պանամա, Նիկարագուա, Վենեսուելա, Գվատեմալա: Մեր հարևաններից Թուրքիան 44-րդ տեղում է, Վրաստանը` 55-րդում, Իրանը` 77-րդում, Ադրբեջանը` 80-րդում, իսկ Ռուսաստանը` 122-րդ տեղում է, ցուցակը եզրափակում է Բոտսվանան:

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց