Երկրաշարժ Վանում. մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոց

12:25 25/06/2012 » Հասարակություն

Երկրաշարժ Վանում. մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոց

Երեկ երեկոյան Թուրքիայի ժամանակով ժամը 23:07 Վանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տվայլների համաձայն` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ: Այս մասին հայտնում է «CNNTurk»-ը:

Երկրաշարժից հետո ժողովրդի մեջ լուրեր են տարածվել, թե մոտակա ժամերին ավելի ուժգին երկրաշարժ է սպասվում, ինչը և մեծ խուճապի պատճառ է դարձել: Մարդիկ լքել են իրենց տները և գիշերն անցկացրել փողոցներում ու մեքնենաների մեջ:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությոն տարածած հայտարարության համաձայն` երկրաշարժի հետևանքով ավերածություններ ու զոհեր չկան:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց