Սերժ Սարգսյանին Տիգրան Սարգսյանը նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ է մաղթել

16:20 30/06/2012 » Հասարակություն

Սերժ Սարգսյանին Տիգրան Սարգսյանը նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ է մաղթել

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ:

«Մեծարգո Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ։
Ձեր գլխավորությամբ մեր քաղաքական թիմը շարունակում է գործել հանուն երկրի զարգացման և ամրապնդման: Վստահ եմ՝ Ձեր իմաստնության, երկարատև քաղաքական փորձառության և մեր միասնական աշխատանքի շնորհիվ կկարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը։

Թող այն անկոտրում եռանդը, որ ներդնում եք հանուն Հայոց պետականության կայացման ու Հայաստանի առաջընթացի՝ միշտ բերի իր ցանկալի արդյունքները:
Մեկ անգամ ևս շնորհավորելով` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի»,-ասված է ուղերձում, որը մեզ տրամադրել է կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց