Ազգագրագետ. «Հայկական հեռուստաալիքներում բացակայում է պատասխանատվությունը»

16:40 30/06/2012 » Հասարակություն

Ազգագրագետ. «Հայկական հեռուստաալիքներում բացակայում է պատասխանատվությունը»

«Հայաստանի պետական կառույցները պետք է հետևողական լինեն, որ երկրի բարոյահոգեբանական և դաստիարակչական մթնոլորտը հեռուստաեթերով չապականվի», - այսօր ասուլիսի ժամանակ խոսելով հեռուստաեթերի վիճակի և այն կարգավորելու խնդիրների մասին` կարծիք հայտնեց Արարատյան հայրապետական թեմի սբ.Կաթողիկե եկեղեցու սպասավոր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Ըստ բանախոսի` ունենալով լուսավորչական մեծ գործառույթներ, հեռուստաեթերը պետք է պահպանի ազգային և քրիստոնեական արժեքները. հակառակ դեպքում` այն վտանգում է պետականությունը:

«Որպեսզի կայացնենք և պահպանենք մեր պետականությունը, պետք է պահպանենք նաև մեր արժեհամակարգը, ավանդույթը, սովորույթներն ու մեր ներաշխարհը: Ես շատ դժգոհ եմ մեր հեռուստաեթերից, քանի որ այն չի կատարում այս գործառույթները: Առողջ մարդը չի կարող ապականել իր երկիրը», - ասաց նա:

Ըստ բանախոսի, անհրաժեշտ է նաև հստակեցնել, թե որն են այսօրվա դաստիարակության չափանիշներն ու բարոյական նորմերը, որն է ազատությունը:

«Այսօր դաստիարակությունը շատ թերի է, և դժվար է ասել թե ինչ է հիմա «ամոթ» հասկացությունը, որն է «ազատությունը»: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ազատությունը չափ է: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք և մեր կրոնը սովորացնում է դաստիարակություն, դիմացինին չվնասելը, հարգելը, հանդուրժողականությունը», - ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Իր հերթին ասուլիսի մյուս բանախոս` հայագետ, ազգագրագետ, գրող Յուրի Սարգսյանը, հավելելով սարկավագին, կարծիք հայտնեց, որ հեռուստաեթերը պետք է կարողանա դաստիարակել պատասխանատվություն ապագայի նկատմամբ:
«Յուրաքանչյուր պետք է ունենան պատասխանտվություն անցյալի, ներկայի և ապագայի, ինչպես նաև իր, իր ընտանքի և ազգի նկատմամբ, իսկ այսօր հայկական հեռուստաալիքներում բացակայում է այդ պատասխանատվությունը», - նշեց նա:

Բանախոսի կարծիքով` ամեն ինչ արվում է, որ հայության մոտ կոտրվի ազգային հոգեկան հարստությունը, միասնությունը և նկարագիրը, ինչը հայերի առավելություններից է մյուս ազգերի նկատմամբ և ինչի ականատես եղանք ղարաբաղյան պատերազմի տարիներին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց