Օդի ջերմաստիճանը կբարձրանա

18:16 30/06/2012 » Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հուլիսի 1-ին և 3-ին ժամանակ առ ժամանակ, 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, հանրապետության տարածքում հուլիսի 1-ին ժամանակ առ ժամանակ, 2-4-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում կդիտվեն ինտենսիվ անձրևներ և կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:

Քամին հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 2-4-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց