Բաթումիում սպասում են 8 մետրանոց աջարական խաչապուրիի պատրաստմանը

16:23 03/07/2012 » Հասարակություն

Բաթումիում սպասում են 8 մետրանոց աջարական խաչապուրիի պատրաստմանը

Ծովափնյա Բաթումիում այս տարի ևս պատրաստվում են պատրաստել ամենամեծ աջարական խաչապուրին, ընդ որում կազմակերպիչները հույս ունեն հերթական անգամ ռեկորդ սահմանել դրանով. խաչապուրիի երկարությունը կկազմի 8 մետր:

«Գռուզիա-օնլայն»-ի հաղորդմամբ, այս տարի Աջարիայում պատրաստվում են իրենց իսկ սահմանած ռեկորդը գերազանցել: Նախորդ տարի նույն ակցիայի շրջանակում պատրաստած աջարական խաչապուրին 7 մետր երկարություն ուներ, այն պատրաստելու համար օգտագործվել էր 200 կգ ալյուր, 30 կգ կարագ, 250 ձու և 100 կգ պանիր:

Որպես հիշեցում աղբյուրը նշում է, որ անցած տարի հսկա-խաչապուրին ակցիային հետևող անձինք կերել են ընդամենը 32 վայրկյանում, մինչդեռ 2010թ-ին վեց մետրանոց աջարականը կերել էին հինգ րոպեում:

Թե որքա՞ն մթերք կպահանջվի այս տարվա հսկային պատրաստելու համար դեռ չի հրապարակվում, սակայն հստակ է, որ աջարականը կպատրաստվի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց