«The Telegraph». Կատու պահող կանայք ավելի հակված են ինքնասպանության

16:57 03/07/2012 » Աշխարհում

«The Telegraph». Կատու պահող կանայք ավելի հակված են ինքնասպանության

Կանայք, ովքեր կատու են պահում, ԱՄՆ-ի Մերիլենդի բժշկական համալսարանի գիտնականները խոսքերով, ավելի շատ են հակված հոգեկան խանգարումներ ձեռք բերելուն և ինքնասպաություն գործելուն: Այս մասին է հաղորդում «The Telegraph» պարբերականը:

Նման արարք իրականացնելու պատճառը, ըստ գիտնականների՝ կատվի կղանքում առկա «տոկսոպլազմա գոնդիի» մակաբույծն է, որը զգալիորեն մեծացնում է ինքնասպանության հավանականությունը:

Մակաբույծն աճում ու զարգանում է կատվի աղիքներում, իսկ այնուհետև մարդն դրա հետ շփման արձյունքում ձեռք է բերում նման հակվածություն:

Դանիայում գիտնականները ուսումնասիրել են 45 000 կանանց և պարզել են, որ այն կանայք, ովքեր ունեն տոկսոպլասմոսիս կոչվող վարակ, նրանց մոտ 2 անգամ ավելի շատ են արտահայտված լինում հոգեկան խանգարումները: Առաջանում են նաև այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք է օրինակ շիզոֆրենիան, ուստի կյանքին վերջ տալու հավանականությունը ևս մեծ է:

Նաև պարզվել է, որ աշխարհի բնակչության մոտ 1/3 մասը վարակված է վերոնշյալ մակաբույծով, որը հիմնականում թաքնվում է ուղեղի բջիջներում և շատ հաճախ ախտանիշներ չի ցուցաբերվում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց