Պայթյուն Չարենցի փողոցում. Տուժածների մեջ օտարերկրացի կա

16:23 03/07/2012 » Հասարակություն

Պայթյուն Չարենցի փողոցում. Տուժածների մեջ օտարերկրացի կա

Այսօր` ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 64-րդ շենքի թիվ 1 բնակարանում տեղի է ունեցել գազի պայթյուն` մասնակի հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժինը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը:

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ Ա. Լալայանին պատկանող տանը տեղի է ունեցել պայթյուն` մասնակի հրդեհի բռնկմամբ:

Պայթյունի հետևանքով «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել 1969 թ. ծնված Ալ. Ղարամանյանը և 1989 թ. ծնված Մարտի Էլհայմ Մասառուտին: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվել է ծանր: Հրդեհը մարվել է ժամը 14.33-ին: Մասնակի այրվել է ներքնակ և ծածկոց:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց