«Նորաձևության հեղափոխություն»` Հյուսիսային Կորեայում

14:40 03/07/2012 » Աշխարհում

«Նորաձևության հեղափոխություն»` Հյուսիսային Կորեայում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չոնգ Ունը որոշել է նորարարություններ իրագործել և ըստ այդմ՝ մի շարք փոփոխություններ է իրականացրել:

Համաձայն նոր հրամանների՝ երկրում այսուհետ թույլատրվելու է արգելված մթերքի վաճառքը՝ ինչպիսիք են օրինակ պիցցան, ֆրանսիական ֆրին և համբուրգերները: Այս մասին է հաղորդում «Mail Online» լրատվական գործակալությունը:

Բացի վերոնշյալ նորարարություններից՝ այդ երեխաները հնարավորություն են ունենալու անվճար այցելել կենդանաբանական այգիներ և զվարճանքի մի շարք այլ վայրեր:

Նշենք, որ նախկինում երկրում նման զվարճանքները արգելված են եղել՝ դրանց արևմտյան ծագման պատճառով:

Բացի վերջին ընդունած որոշումներից, իշխանության գալուց ի վեր Կիմ Չոնգ Ունը նաև մի քանի այլ բարեփոխումներ է իրականացրել, որոնցից ամենաէականներից մեկը դա «նորաձևության հեղափոխությունն» է, որն ավելի շատ ազատություն է տալիս քաղաքացիներին:

Հատկանշական է, որ երկրում մեծացել է նաև բջջային հեռախոսներ ունեցողների թիվը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց