Քաղաքացիական վերահսկող. Ընտրությունների օրը մեծ թիվ էին կազմում չտեսնողները, անտառաճանաչները

13:04 04/07/2012 » Հասարակություն

Քաղաքացիական վերահսկող. Ընտրությունների օրը մեծ թիվ էին կազմում չտեսնողները, անտառաճանաչները

Գյումրու «Ասպարեզ» ակումբը» ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունների ընթացքը քաղաքացիական լրագրության մակարդակով վերահսկելու համար ընտրությունների օրը Գյումրու բոլոր 79 ընտրատեղամասերում ունեցել է իր դիտորդ-լրագրողները, ովքեր «Գյումրի. Ասպարզ» օրաթերթի հավելվածում տպագրել են «ինչ ֆիքսել, լսել, տեսել են ընտրությունների օրը»:
«Հանրային հսկողությունը ԱԺ ընտրություններում» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

Նշենք, որ ծրագիրն իրականացրել է Քաունթերփարթ ինթերնեյշնլ-Հայաստանի ԱՄՆ ՄԶԳ  աջակցությամբ: Ծրագրի արժեքն է 11 միլիոն դրամ, որից 7 միլիոնով գնել են 65 լուսնակարչական ապարատ:

Մասնագիտությամբ իրավաբան Արսեն Վարդանյանն ասաց, որ փորձել են կողմնակալ, անաչառ լրագրություն ապահովել ու հրապարակել են այն, ինչին իրենք իրականում ականատես են եղել:

Մասնագիտությամբ տնտեսագետ Վազգենն էլ ասաց, որ քվեաթերթիկների հաշվման ընթացքը ոչ ոք չէր վերահսկում. «Հաշվեցին ու փակեցին, ոչ ոք չէր հսկում ու կարող էին լիովին սխալ տվյալներ հայտնել: Նրանց հայտնած տվայլներն ու իմ ստացած տվյալները չէին համապատասխանում իրար»:

Լևոն Իգիթյանն էլ նշեց, որ այն ընտրատարածքում, որտեղ ինքն էր «վերահսկողություն» իրականացնում, շատ էին չտեսնողները, անտառաճանաչները. «Արձանագրել եմ 102 հոգու, ում օգնել են քվեարկել»:

Միաժամանակ խոսելով ընտրությունների մասին ու հատկապես հենց Գյումրի քաղաքում անցկացված ընտրության, Լ. Բարսեղյանն ասաց, որ բաժանվել է ընտրակաշառք, ու «ընտրակաշառք բաժանող տարբեր խմբեր իրար մեջ համեմատել էին ընտրացուցակները, որպեսզի մի մարդ չկարողանա մի քանի տեղից ստանալ»: Նա նաև ասաց, որ ընտրությունների վերջին ժամերին մարդկանց հոսքը շատ էր ընտրատարածքներ, քանի որ սպասել էին, թե ով է իրենց ինչ առաջարկելու: «Ամեն ինչ կատարվում էր բացահայտ, վախի մթնոլորտ չկար»,- ասաց նա:

Լ. Բարսեղյանը նաև նշեց, որ Գյումրում ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածու Արման Սահակյանը պարտություն կրեց ԲՀԿ-ական թեկնածուին, քանի որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վատ էր կազմակերպում նրա քարոզարշավը: «Հենց նրա հրապարակավ հայտարարությունները ազդեց շատ մարդկանց դիրքորոշման վրա»,- ասաց նա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց