Նախարարն ընդունել է զոհված ազատամարտիկների հարազատներին

10:38 04/07/2012 » Հասարակություն

Նախարարն ընդունել է զոհված ազատամարտիկների հարազատներին

Երեկ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 32 քաղաքացիական անձանց: Դիմողները հիմնականում զոհված ազատամարտիկների հարազատներ էին, ժամկետային զինծառայողների ծնողներ և պահեստի զինծառայողներ: Այս մասին Panorama.am-ին փոխանցեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչությունից:

Ըստ տրամադրված տեղեկությունների՝ դիմումների հիմնական մասն ուներ սոցիալական բնույթ, կային նաև իրավական հարցեր. սոցիալական հարցերը լիովին բավարարվեցին, քաղաքացիները ստացան դրամական և նյութական այլ օժանդակություն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց