Քաղաքագետ. Հեռուստաեթերի որակի ուղղորդողը պետք է լինի Ազգային ժողովը

14:49 07/07/2012 » Հասարակություն

Քաղաքագետ. Հեռուստաեթերի որակի ուղղորդողը պետք է լինի Ազգային ժողովը

«Երկար տարիների ընթացքում հեռուստաեթերում ազգային մտածելակերպի ձևավորման աշխատանքով ոչ ոք չի զբաղվել», - այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի հիմնադիր Ալեքսանդր Մինասյանը: Ըստ բանախոսի` թողնելով ազգայինը` հեռուստաալիքներն այսօր զբաղված են միայն ֆինանսական կարողությունների մեծացմամբ:

«Ռեժիսորներն ընկած են ֆինանսական շահույթի հետևից՝ չկան պրոֆեսիոնալներ, ցենզուրա, որակին ուշադրություն չի դարձվում», - նշեց նա:

Ըստ բանախոսի, այսօր պետությունը պետք է ստանձնի հեռուստաեթերի խիստ վերահսկուղությունը, կարիք լինելու դեպքում` նույնիսկ սահմանափակի ազատությունը:

«Այսօր մենք ունենք ոչ թե ազատության, այլ ուղղորդելու կարիք: Եվ այս ուղղորդողը պետք է լինի Ազգային ժողովը», - ասաց Ալեքսանդր Մինասյանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց