Անձրևը քայքայել է շենքի պատերն ու հիմքը

20:14 09/07/2012 » Հասարակություն

Անձրևը քայքայել է շենքի պատերն ու հիմքը

Այսօր, ժամը 18.36-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ույծ գյուղի տներից մեկի նկուղում ջուր է հավաքվել և առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի հրամանատարը: տեղում պարզվել է, որ նկուղում առկա է անձրևաջրերի կուտակում, որը քայքայում է շենքի պատերն ու հիմքը: ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ, դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց