Զբոսաշրջիկների հոսքը Սթոունհենջ կրճատելու են

12:30 14/07/2012 » Աշխարհում

Զբոսաշրջիկների հոսքը Սթոունհենջ կրճատելու են

Բրիտանական իշխանությունները մտադիր են սահմանափակել զբոսաշրջիկների հոսքը աշխարհահռչակ Սթոունհենջ: Ինչպես տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն, նման որոշման նպատակն է կատարելագործել և արդիականացնել հուշարձանի շրջակայքի ենթակառուցվածքները. բարեկարգման աշխատանքները կտևեն երկու տարի և կկազմեն 27 միլիոն ֆունտ ստերլինգ:

Մասնավորապես` նախատեսված է փակել և ապամոնտաժել հուշարձանի անմիջապես մոտով անցնող A344 մայրուղին, ինչպես նաև բազմաթիվ ավտոկանգառներ, խանութներ և ցանկապատեր, որոնք խանգարում են հուշարձանը հեռվից տեսնել: Արդյունքում Սթոունհենջ հնարավոր կլինի հասնել միմիայն ոտքով` հատուկ արահետներով:

Փոխհատուցելով տեղական բիզնեսին` իշխանությունները մտադիր են տուրիստական կենտրոն բացել հուշարձանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այտեղ ներկայացված է լինելու հուշարձանի պատմությունը, ինչպես նաև` հնագիտական ցուցադրությունը և նեոլիտյան բնակարանների վերարտադրությունը:

Այժմ արդեն մեքենաներով Ստոունհենջ հասնելն արգելվում է: Զբոսաշրջիկները կհասնեն հուշարձան կամ ոտքով, կամ հատուկ մեքենաներով: Ընդ որում` մուտքն այստեղ կլինի միմիայն տոմսերով: Այդպիսի միջոցներով բրիտանական հուշարձանները տնօրինող «Անգլիական ժառանգություն» հիմնադրամը մտադիր է նվազեցնել զբոսաշրջիկների հոսքը օրական մինչև 7 հազար մարդ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց