«Աէրոֆլոտը» անորոշ ժամանակով դադարեցրել է թռիչքները դեպի Սիրիա

20:21 23/07/2012 » Հասարակություն

«Աէրոֆլոտը» անորոշ ժամանակով դադարեցրել է թռիչքները դեպի Սիրիա

Ռուսական «Աէրոֆլոտը» անորոշ ժամանակով դադարեցրել է թռիչքները դեպի Սիրիա: Ընկերությունից բացատրում են, որ այդ ուղղությամբ չվերթներն այլևս պահանջարկ չեն վայելում: «Կոմերցիոն նկատառումներից ելնելով, մենք փակում ենք այդ երթուղին, քանի որ այն քիչ պահանջարկ է վայելում», -ասել է ավիաընկերության ներկայացուցիչը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Ավիափոխադրողի օդանավերը կդադարեցնեն թռիչքը օգոստոսի 6-ից սկսած:

Այդ ուղղությամբ թռիչքների նկատմամբ հետաքրքրությունն ընկել է Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով: Այս պահի դրությամբ «Աէրոֆլոտը» դեպի Դամասկոս իրականացնում է շաբաթական 2 չվերթ, իսկ սիրիական կողմից փոխադրողը համարվում է «Syrian Air»-ը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց