Քննարկում` Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների հնարավորությունների վերաբերյալ

19:25 27/07/2012 » Հասարակություն

Քննարկում` Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների հնարավորությունների վերաբերյալ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի դումայի անդամ Գենադի Կուզնեցովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև Ռուսատանի հայերի միության Ամուրի մարզի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Արթուր Ղազարյանը, հայտնում են տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բլագովեշենսկի հայ համայնքի հետ կապված հարցերը, և հայ համայնքի ներկայացուցիչների միջնորդությամբ և օժանդակությամբ Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերը նշված հարցերի հետագա մասնագիտական քննարկումը կազմակերպել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց