HTC Desire V սմարթֆոնն արդեն վաճառքում է

16:34 31/07/2012 » ՏՀՏ-ն Հայաստանում

HTC Desire V սմարթֆոնն արդեն վաճառքում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերություն տեղեկացնում է, որ այսուհետ, բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, կարելի է ձեռք բերել նաև HTC Desire V սմարթֆոնը:

Սա HTC ընկերության` երկու SIM քարտի հնարավորությամբ առաջին հեռախոսն է: Android 4 օպերացիոն համակարգով և HTC Sense™-ի նորագույն տարբերակով` այս սմարթֆոնը բոլոր նրանց համար է, ովքեր գիտեն տեխնոլոգիական նվաճումների իրական արժեքը:

Հեռախոսն արժե 199000 դրամ: Ձեռք բերելով այն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 99500 դրամ բոնուս: Ինչպես միշտ սմարթֆոնը կարելի ձեռք բերել նաև ապառիկ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց