Թուրքիայի զինվորականները կանցնեն Սիրիայի սահմանն ու կպաշտպանեն հալեպցիներին

20:36 31/07/2012 » Հասարակություն

Թուրքիայի զինվորականները կանցնեն Սիրիայի սահմանն ու կպաշտպանեն հալեպցիներին

Թուրքական բանակը կարող է հատել Սիրիայի հետ սահմանն ու պաշտպանության տակ առնել մարդկանց, որոնք փախչում են Հալեպից: Ինչպես գրում է «Hurriyet»-ը, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` մասնավորեցնելով.

«Եթե տասնյակ հազարավոր փախստականներ ձգտեն հասնել Թուրքիա, իսկ սիրիական բանակը նրանց նկատմամբ զենք կիրառի, ապա ոչ մեր երկիրը, ոչ էլ ողջ աշխարհը այդ իրավիճակին ուղղակի դիտորդ չի լինի»:

Նախարարը նաև ավելացրել է, որ Անկարան ոչինչ չկարողացավ անել 1988թ-ին , «երբ Սադամ Հուսեյնը Իրաքի հյուսիսային Խալաբաջա քաղաքում ոչնչացրեց ավելի քան հինգ հազար մարդու, բայց այլևս թույլ չի տա, որ նման իրավիճակ կրկնվի իր սահմանի մոտ»: Ըստ Դավութօղլուի` Հալեպում տիրող քաոսը սպառնալիք է նաև Թուրքիայի կայունությանն ու կարգուկանոնին: Հենց այդ պատճառով էլ Թուրքիան նախապես ծրագրում է որոշակի քայլեր:

Օրինակ, Թուրքիան ծրագրում է Սիրիայի տարածքում ստեղծել պաշտպանված մի գոտի, որտեղ փախստականների ճամբարներում համեմատաբար անվտանգ պայմաններում կկարողանան տեղակայվել մինչև 100 հազար մարդ: Համապատասխան պատրաստություններն արդեն տարվում են:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց