- 13:35 | Աշխարհում Էվոլուցիան սովորեցրել է խավարասերներին խուսափել թույներից
Փորձարկումները կատարվել են Գերմանիայում:
Մանրամասները` Lenta.ru - 13:26 | Հայաստան Հրապարակ տեղափոխվող մեքենանների թիվն արագորեն ավելանում է
Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 9 ավտոմեքենա, մարզերում` 16:
Աղբյուր` Panorama.am - 13:20 | Աշխարհում Lego-ն Նյու Յորքում ցուցադրել է իր ամենամեծ նախագիծը
32 մասնագետից կազմված խումբը աշխատանքի վրա ծախսել է ավելի քան 17 ժամ:
Աղբյուր` Ria.ru - 13:14 | Հայաստան Մայիսի 26-ին՝ ժամը 14.30, Շահումյանի հրապարակից կմեկնարկի «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը
46 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ, կանցնի Երևանի հինգ վայրերով, որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով:
Աղբյուր` Heh.am - 13:08 | Աշխարհում Patek Philippe-ը բացառիկ ժամացույցներ կներկայացնի Only Watch 2013 ցուցահանդեսում
Ամենամյա միջոցառմանը դեռ 3 ամիս ժամանակ կա:
Աղբյուր` Luxplanet.ua - 13:00 | Աշխարհում «Հաջորդ պատերազմը Իսրայելի հետ, անկասկած, վաղ թե ուշ կլինի»
«Հեզբոլահն» Իսրայելին քարե դարով է սպառնում:
Աղբյուր՝ Mignews.co.il - 12:52 | Հայաստան «Իշխանությունը գազի գնի թանկացման մասին իմացել է ընտրություններից առաջ ու թաքցրել հասարակությունից»
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Աղբյուր` Panorama.am - 12:45 | Աշխարհում Լոնդոնում փակվել է «Հիթրոու» օդանավակայանը
Նախնական տվյալներով որոշումը կապված չէ ահաբեկչության հետ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:39 | Աշխարհում Ստոկհոլմում 13 բողոքարար է ձերբակալվել
Նրանք կասկածվում են անկարգություններին մասնակից լինելու մեջ:
Աղբյուր` Vesti.ru - 12:33 | Հայաստան Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին
Մանրամասները` Bhk.am
- 12:25 | Աշխարհում Օբաման թույլ է տվել Գուանտանամոյի բանտարկյալներին տեղափոխել Եմեն
Եմենի իշխանությունները իրենց հավանությունն են տվել կապված ԱՄՆ նախագահի որոշման հետ:
Աղբյուր` Lenta.ru - 12:17 | Աշխարհում Վալդեսը հրաժեշտ է տվել «Բարսելոնին»
Դարպասապահն արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին և ակումբի աշխատակիցներին` շնորհակալություն հայտնելով միասին անցկացրած տարիների համար:
Աղբյուր` Panorama.am - 12:10 | Աշխարհում Պրահայի քաղաքապետը հրաժարական է տվել
Պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել:
Աղբյուր` Euromag.ru - 11:58 | Աշխարհում Մոսկվա. Ստորգետնյա ցնցումների հետևանքով մի քանի տներ են տարհանվել
Ուժգին երկրաշարժի վտանգ կա:
Աղբյուր՝ BBC Russian - 11:50 | Աշխարհում Փարիզը և Նյու Յորքը համարվել են զբոսաշրջային լավագույն ուղղությունները
Վարկանիշային աղյուսակը կազմել է TripAdvisor-ը:
Աղբյուր` Luxplanet.ua - 11:43 | Հայաստան ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի ելույթը՝ Եվրոպայի օրվա առթիվ
Մայիսի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեծ հանդիսավորությամբ նշեցին Եվրոպայի օրը։
Աղբյուր` Syoa.am - 11:36 | Հայաստան Ղեկը մի հանձնեք անչափահասներին. Ոստիկանության հորդորը
Տեսանյութը` Panorama.am
- 11:30 | Աշխարհում ԱԵԼ-ի պետքարտուղարը կողմ է Իրանի մասնակցությանը Սիրիայի հարցով կոնֆերանսին
Բանակցությունները նախաձեռնվել էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 11:24 | Աշխարհում «Вконтакте»-ն ընդգրկվել է «սև ցուցակում»
Ռուսական սոցցանցը 210 միլիոն օգտատեր ունի:
Մանրամասները` Mignews.co.il - 11:17 | Աշխարհում Չինաստան. Ավտոսրահում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 9-ը մարդ է զոհվել
Սրահն ամբողջությամբ այրվել է:
Աղբյուր` Ria.ru - 11:10 | Աշխարհում Նեպալի լեռներում անհետ կորել են 5 լեռնագնաց
Տեղական իշխանությունները անհանգիստ են, որ նրանք կարող է մահացած լինել:
Աղբյուր` Interfax.ru - 11:02 | Հայաստան ԱԳ նախարար. «Մենք մեծապես կարևորում ենք Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը»
Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրվան նվիրված համերգը:
Աղբյուր` Panorama.am - 10:55 | Աշխարհում Քաշմիրում զինված հարձակում է իրականացվել հնդիկ զինվորների վրա
Երեք զինծառայող սպանվել է:
Աղբյուր՝ BBC Russian - 10:48 | Աշխարհում Մադրիդի «Ռեալը» առաջին դպրոցն է բացել Գվատեմալայում
Այնտեղ կսովորեն և ֆուտբոլով կզբաղվեն բնակչության աղքատ խավի երեխաները:
Աղբյուր` Itar-tass.com - 10:42 | Աշխարհում Վաշինգտոնում կամուրջի փլուզման հետևանքով 3 մարդ է տուժել
Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ:
Աղբյուր՝ Gazeta.ru - 10:36 | Աշխարհում Բալետի աշխարհի լավագույն պարուհի է ճանաչվել Օլգա Սմիրնովան
24-ամյա Օլգան Մոսկվայի Մեծ թատրոնի արտիստ է:
Աղբյուր` Vesti.ru - 10:30 | Հայաստան Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է հղել Վերջին դասի կապակցությամբ
ՀՀ կրթության և գիտության նախարարը սրտանց շնորհավորել է Հայաստանում, հեռավոր Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին:
Աղբյուր` Panorama.am - 10:26 | Աշխարհում 1956թ-ին այս օրն առաջին անգամ կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը
Համերգն անցկացվեց շվեյցարական Լուգանո քաղաքում:
Աղբյուր` Calend.ru - 10:20 | Աշխարհում Իսրայել. Քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել
31 աշխատակից վիրավոր են:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:15 | Աշխարհում Ճապոնիայում աճուրդի հանված երկու դդումների համար 16 հազար դոլար են վճարել
Գնորդը` «Սապորո» ընկերությունը, դդումները տարրական դպրոցներից մեկին կնվիրի:
Աղբյուր` Itar-tass.com - 10:10 | Աշխարհում H7N9 վարակը փոխանցվում է մարդուց մարդուն
Չինաստանում հիվանդների թիվը անցել է 100-ը, թռչնի գրիպի զոհ է դարձել 27 մարդ:
Աղբյուր` Ria.ru - 10:05 | Հայաստան «Նաիրիտ»-ի աշխատակիցները կրկին գործադուլի են պատրաստվում
Մայիսի 20-ն անցել է, բայց «Նաիրիտ» ՓԲԸ-ում կրկին փող չկա:
Աղբյուր` Panorama.am - 09:57 | Հայաստան Այսօր հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 00:03 | Աշխարհում Հայտնի է Լոնդոնում սպանված զինծառայողի անունը
Սպանվածը 25-ամյա Լի Ռիգբին է:
Աղբյուր` Vesti.ru - 23:43 | Աշխարհում Բարձր հարկերում բնակվող մարդիկ երկար են ապրում
Նման եզրահանգման են եկել շվեյցարացի գիտնականները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 23:20 | Աշխարհում Իսրայելը ռազմական զորավարժությունների է պատրաստվում
Տեսանյութը՝ Mignews.co.il
- 23:05 | Աշխարհում ԱՄՆ-ը կնվազեցնի անօդաչու թռչող սարքերի կիրառումը ահաբեկիչների դեմ պայքարի համար
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Աղբյուր` Ria.ru - 22:43 | Աշխարհում Տոնգայի ափերին 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի վտանգի մասին տեղեկություններ դեռ չկան:
Աղբյուր` Itar-tass.com - 22:30 | Աշխարհում Մեքսիկայում ավտոբուս է վթարվել. զոհվել է 10 մարդ
Եվս տասը վիրավորվել են:
Աղբյուր` Ria.ru - 22:20 | Աշխարհում Նորվեգիայում ջրհեղեղի պատճառով հարյուրավոր մարդիկ տարհանվել են
Հայտնել են նորվեգական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Interfax.ru - 22:12 | Աշխարհում Բեռլուսկոնիի գործով դատախազը փոստով 2 փամփուշտ է ստացել
Հայտնել են դատախազների ներկայացուցիչները:
Աղբյուր՝ BBC Russian - 22:00 | Աշխարհում Չեչնիայում մոտ 33 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Ընթանում են վերկանգնողական աշխատանքներ և ճշտվում են կատարվածի պատճառները:
Աղբյուր՝ Gazeta.ru - 21:53 | Աշխարհում Ուղեղի ծերության դեմ պայքարելու համար պարտադիր չէ խիստ դիետա պահել
Գոյություն ունեն հատուկ դեղամիջոցներ:
Մանրամասները՝ The Times of India - 21:47 | Աշխարհում Մարադոնա. «Իգուաինը կբացահայտի իրեն «A» սերիայում»
Աղբյուր` Panorama.am
- 21:40 | Աշխարհում Թուրքիան մտադիր է պատ կառուցել Սիրիայի հետ սահմանին
Այն կձգվի մինչև 2,5 կմ:
Աղբյուր` Interfax.ru - 21:30 | Աշխարհում «25 մլն նոր աշխատատեղ ստեղծելու ծրագիրը ընթացքի մեջ է»
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Աղբյուր` Vzglyad.ru - 21:22 | Աշխարհում Փոթորիկ՝ Բուխարեստում. առնվազն 18 մարդ վիրավորվել է
Մոտ 17 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Աղբյուր` Ria.ru
- 21:15 | Աշխարհում Նիգերիայում ահաբեկչությունների հետևանքով 18 զինծառայող է զոհվել
Մահապարտ ահաբեկիչները հարձակվել են զորամասերի վրա:
Աղբյուր՝ Utro.ru - 20:57 | Աշխարհում Սիրիայի ընդդիմությունը առաջարկում է Ասադին հեռանալ երկրից
Երկրի նախագահն այս մասին մտածելու 20 օր ունի:
Մանրամասները՝ BBC Russian - 20:50 | Աշխարհում Ռ. Ռոս. «Ցեղասպանության նման ողբերգությունների ազդեցությունը երբեք չի մոռացվում»
Կալիֆոռնիայի հիմնադրամը 10.000 դոլար է հատկացրել Փասադենայում կառուցվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողին:
Աղբյուր` Panorama.am - 20:43 | Աշխարհում Dolce & Gabbana-ն ակնոցների ծաղկային հավածաքու է ներկայացրել
Գովազֆդային հոլովակում նկարահանվել է հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին:
Աղբյուր՝ Luxplanet.ua - 20:37 | Աշխարհում Forbes. Բիլ Գեյթսը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց աղյուսակը
Microsoft-ի հիմնադրի կարողությունը կազմում է 70 մլրդ դոլար:
Աղբյուր` Ria.ru - 20:30 | Աշխարհում Վենեսուելայում ոստիկանության ուղղաթիռ է վթարվել
Ավիավթարի հետևանքով 5 մարդ է զոհվել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:22 | Հայաստան Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահին
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգության և ապահովության մակարդակի բարձրացման խնդիրների շուրջ:
Աղբյուր` Panorama.am - 20:18 | Աշխարհում Օկլահոմում տոռնադոյի վիրավորների թիվը հասել է 377-ի
Ավելի վաղ հաղորդվել էր 324-ի մասին:
Աղբյուր` Itar-tass.com
15:40 02/08/2012 » Հասարակություն
Մեկնարկել է Orange Գրքի մրցանակ 2012-ը
Orange-ը այսօր հայտարարեց «Orange գրքի մրցանակ 2012» գրքի մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակն է նաև խթանել հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները և օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել դրանք ընթերցողների առավել լայն զանգվածներին: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև միանում է գրքի և ընթերցանության տոնին, քանի որ Երևանն այս տարի հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Orange Գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:
«Ուրախությամբ ենք հայտարարում արդեն երկրորդ Orange Գրքի մրցանակի մեկնարկը: Սա մասնագիտական գրական մրցանակ չէ և չի հավակնում դառնալ այդպիսին: Orange Գրքի մրցանակն ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ է: Ընթերցասեր հանրությունը կկարողանա մասնակից դառնալ մրցանակակիր ստեղծագործությունների ընտրությանը առցանց քվեարակության միջոցով: Այս իրադարձությունը թույլ կտա գտնել և խրախուսել շնորհալի ու օրիգինալ գրողներին, սակայն մեր ամենակարևոր ցանկությունն է ներգրավել ընթերցողների ամենալայն շրջանակներին և նրանց մասնակից դարձնել գրքի այս մեծ տոնին»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով և կներկայացնեն նախկինում չհրատարակված գրական երկ (էլեկտրոնային հանդեսներում, բլոգերում, սոցիալական ցանցերում տեղակայված ստեղծագործությունները համարվում են չհրատարակված):
Մրցույթին կարելի է ներկայացնել գործ հետևյալ 4 ժանրերում` պատմվածք, վեպ, հեքիաթ, պոեզիա: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ. մինչև նոյեմբերի 15-ը հայերենով գրված ստեղծագործությունը և դրա համառոտ բովանդակությունը Word կամ PDF ֆորմատով ուղարկել orangebookprize@orangearmenia.am հասցեով:
Ժուրիի անդամները մինչև 2013թ. հունվարի 15-ը կընտրեն առավելագույնը երեք ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք կհրապարակվեն Orange-ի պաշտոնական էջում: Բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով: Փետրվարի 15-ի կեսօրին կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը` որպես առցանց քվեարկության վերջնական արդյունք:
Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի կարժանանա նաև ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայներ հավաքած ստեղծագործությունը ` անկախ ժանրից:
«Անցյալ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ մեր երկրում մեծ թվով մարդիկ են ստեղծագործում, որոնց գործերը հաճախ մնում են գրասեղանի դարակում` տարբեր պատճառներով: Orange Գրքի մրցանակը հենց նրանց համար է: Այս տարի հատկապես ակնկալում ենք, որ շատ մասնակիցներ պիտի ունենանք ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից և Սփյուռքից, քանի որ առաջին անգամ մրցույթը բաց է նաև Սփյուռքի մեր բարեկամների համար, ովքեր ստեղծագործում են հայերեն,- ասաց «Հայ գրքի կենտրոն» հկ նախագահ Մկրտիչ Մաթևոսյանը:
Հաղթողների անունները կհրապարակվեն 2012թ. փետրվարի 20-ին, մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Մրցույթի հաղթողները կստանան վկայականներ, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 տպաքանակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ (500 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»:
Հիշեցնենք, որ Orange Գրքի մրցանակ 2011-ին մասնակցել է 130 ստեղծագործություն, որոնցից հաղթող են ճանաչվել 5-ը վեպ, դրամատիկական գործ/սցենար, պատմվածք, նովել և հեքիաթ ժանրերում:
Ժյուրիի անդամների ցանկը հետևյալն է.
Վահրամ Դանիելյան, գրաքննադատ
Աննա Սարգսյան, լրագրող
Անուշ Քոչարյան, լրագրող
Անի Չիբուխչյան, բլոգեր
Սիրանուշ Դվոյան, գրաքննադատ
Արմեն Պատվականյան, խմբագիր
Սերժ Մելիք Հովսեփյան, թատրոնի ռեժիսոր
Facebook քվեներ
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
13:33 24/05/2013 » Հասարակություն
Վարչապետն ու մարզպետները Արմավիրին օգնելու համար հատկացումներ կանեն անձնական եկամուտներից
13:30 24/05/2013 » Հասարակություն
13:25 24/05/2013 » Իրավունք
13:10 24/05/2013 » Քաղաքական
Այնպես եք ասում կնոջը վիրավորել, կարծես կրակել եմ նրա վրա. Գալուստ Սահակյանը` Փոստանջյանի մասին
13:07 24/05/2013 » Հասարակություն
23/05/2013
Խմբագիրները մշակում են պայմանագրի օրինակելի ձև ու պատրաստվում են օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ (Տեսանյութ)
«Երկու տասնյակ մարդ է աշխատում է օրաթերթում: Այդ բոլորը աշխատավարձ են ստանում, մենք հարկեր ենք վճարում, ինտերնետի վճար, իսկ մեկ ուրիշը որոշում է, որ կարելի է առանց աշխատելու եկամուտ ստանալ»:









Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը.
Արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին
-Տարբեր երկրների կառավարությունների ղեկավարները, օրինակ, հեծանիվով են գնում աշխատանքի, չե՞ք պատրաստվում հետևել նրանց: -Համաշխարհային փորձը բազմազան է: Թույլ տվեք, իմ փոխադրման ձևերը ինքս որոշեմ:
Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»