Իստվուդը պաշտպանում է Ռումնիին

12:25 04/08/2012 » Հասարակություն

Իստվուդը պաշտպանում է Ռումնիին

Ամերիկացի հայտնի դերասան, ռեժիսոր Կլինտ Իստվուդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կպաշտպանի հանրապետական Միթ Ռումնիի թեկնածությունը: Ինչպես տեղեկացնում է «BBC news»-ը, Կլինտ Իստվուդը օգոստոսի 3-ին մասնակցել է Ռումնիի քարոզարշավի համար Այդահո (Idaho) նահանգում կազմակերպված դրամահավաքի միջոցառմանը և իր թեկնածուի համար հավաքել 2 մլն ԱՄՆ դոլար:

Իստվուդը պատմել է, որ ինքը Ռումնիի հետ ծանոթացել է, երբ վերջինն առաջադրվել էր Մասաչուսեթսի նահանգապետ: Հայտնի դերասանը հույս է հայտնել, որ Ռումնին կվերականգնի հարկային անարդար համակարգը և ԱՄՆ տնտեսության համար կապահովի զարգացում:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց