Մովսես Հակոբյանը առաջնագծում հրամանատարների հետ մարտական խնդիրներն է ճշգրտել

15:40 04/08/2012 » Հասարակություն

Մովսես Հակոբյանը առաջնագծում հրամանատարների հետ մարտական խնդիրներն է ճշգրտել

ԼՂՀ ՊՆ, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Ինչպես տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից, առաջնագծում ՊԲ հրամանատարի, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների կողմից իրականացվել է մարտական խնդիրների ճշգրտում:

Հիմնականում ուշադրություն է դարձվել կցվածքներում ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարմանը: Միաժամանակ ստուգվել է հրետանու և ՀՕՊ հիմնական և պահեստային, մեկնարկային և կրակային դիրքերի ինժեներական կահավորման վիճակը և տրվել համապատասխան ցուցումներ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց