Վանդալները հարձակվել են ավստրալիական գազանանոցի վրա

16:01 04/08/2012 » Հասարակություն

Վանդալները հարձակվել են ավստրալիական գազանանոցի վրա

Առվազն 60 կենդանի` այդ թվում և հազվադեպ տեսակներ անհետացել են Թասմանի կղզու կենդանաբանական այգուց այն բանից հետո, ինչ վանդալները հարձակում են իրականացրել այգու վրա: Տեղի ԶԼՄ-ներին հղում անելով` «Ռադիո ՄԱՅԱԿ»-ը գրում է, որ հանցագործները գիշերը ներխուժել են այգու տարածք, կտրել վանդակների կողպեքները, որտեղ բնակվում էին կենգուրուներ, էկզոտիկ թռչուններ և կապիկներ: Հանցագործներն առանց զոհեր տալու չեն հեռացել` կտրել կամ ջախջախել են 9 թռչունների գլուխներ, սարսափելի այդ տեսարանը ցնցել է այգու աշխատակիցներին:

Կենդանաբանական այգում նշել են, որ այս հարձակումը հարցականի տակ է դրել այգում տարվող աշխատանքները` ուղղված եզակի տեսակների պահպանմանը:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց