Նաղդալյան. Եվրամիության անդամ երկրներից ամենաակտիվ առևտրաշրջանառությունը Հայաստանն ունի Գերմանիայի հետ

18:01 08/08/2012 » Հասարակություն

Նաղդալյան. Եվրամիության անդամ երկրներից ամենաակտիվ առևտրաշրջանառությունը Հայաստանն ունի Գերմանիայի հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն օգոստոսի 8-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի՝ 12 անդամից կազմված պատվիրակությանը՝ փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի և Եվրոպայի հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորությամբ:

ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում Նաղդալյանը նշել է, որ Հայաստանը և Գերմանիան ունեն բավական բարձր մակարդակի քաղաքական համագործակցություն՝ թե երկկողմ և թե բազմակողմ: Նրա խոսքով, Հայաստանն ակտիվ կապերի մեջ է նաև գերմանական առանձին երկրամասերի, այդ թվում՝ Հեսսենի հետ:

Գերմանական պատվիրակության ղեակավար Յորգ-Ուվե Հանը ևս կարևորել է այն հանգամանքը, որ Գերմանիայի Հեսսեն երկրամասը Հայաստանի հետ համագործակցություն է ունեցել դեռևս խորհրդային ժամանակներից: Պարոն Հանի խոսքով՝ Հայաստանի անկախացումից հետո այդ համագործակցությունը վերածվել է կազմակերպված հարաբերությունների, որոնք էլ տանում են կայացած գործարար շփումների:

Անդրադառնալով երկու երկրների առևտրատնտեսական կապերին՝ ՀՀ խորհրդարանի փոխնախագահը նկատել է, որ Եվրամիության անդամ երկրներից ամենաակտիվ առևտրաշրջանառությունը Հայաստանն ունի հենց Գերմանիայի հետ: Տիկին Նաղդալյանը բարձր է գնահատել Գերմանիայի դերը Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ներկա փուլը՝ արձանագրելով, որ պայմանավորված այդ բանակցություններով՝ բավական շատ բարեփոխումներ են իրականացվել Հայաստանի օրենսդրական դաշտում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց