Մերձավոր Արևելքի երկրների հազարավոր համակարգիչներ նոր վիրուսային հարձակման զոհ են դարձել

13:27 11/08/2012 » Հասարակություն

Մերձավոր Արևելքի երկրների հազարավոր համակարգիչներ նոր վիրուսային հարձակման զոհ են դարձել

Կասպերսկու լաբորատորիայի փորձագետները հայտանբերել են շատ վտանգավոր ծրագիր, որի զոհն են դարձել Մերձավոր Արևելքի երկրների համակարգիչները. «Gauss» անվանումն ստացած համակարգչային վիրուսը հայտնաբերվել է Էլեկտրակապի միջազգային միության նախաձեռնած ստուգումների արդյունքում: Այս մասին փոխանցում է «Securitylab»-ը:

Կասպերսկու լաբորատորիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոստևն ասել է, որ իր կառուցվածքով Gauss-ը շատ է հիշեցնում հայտնի Flame վիրուսը. թիրախավորում է OC Windows բազայի հիման վրա աշխատող համակարգիչները`  հարձակում գործելով բանկային քարտերի, գաղտնաբառերի և այլ ֆինանսական ինֆորմացիաների վրա:

Լաբորատորիայի տվյալներով, նոր կիբերզենքի զոհ են դարձել Մերձավոր Արևելքի շուրջ երկու հազար համակարգիչներ, որոնց մեծ մասը գտնվում են Լիբանանում: Վիրուսը հարձակում է գործել հատկապես Citybank-ի, ինչպես նաև` վճարային PayPal համակարգրի վրա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց