Երկրաշարժ. Հայաստանը ցնցվել է

16:41 11/08/2012 » Հասարակություն

Երկրաշարժ. Հայաստանը ցնցվել է

Քիչ առաջ Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում `Թավրիզից 79 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ցնցումները զգալի են եղել նաև Հայաստանի տարբեր շրջաններում: Այդ մասին տեղեկանում ենք emsc-csem.org կայքից: ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունը առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդում:

Հայաստանի տարբեր շրջաններում երկրաշարժի հետևանքով զգացված ցնցումների մասին խոսում են նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ըստ այդ տեղեկությունների` ցնցումները զգալի են եղել Երևանում, Մարտունիում, Գորիսում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց