- 17:20 | Աշխարհում Վիտասի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել
Ռուս հայտնի երգիչը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու մեջ:
Աղբյուր` Itar-tass.com - 17:12 | Հայաստան «Արմենիա միջազգային օդանավակայանները» ավելացնում է չվերթները. «Սպասվում է տոմսերի գների իջեցում»
Մանրամասները` Panorama.am
- 17:07 | Հայաստան Եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն Բեյրութում
Միջոցառումն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի և Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:
Աղբյուր` Mfa.am - 17:00 | Հայաստան Այսօր բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ից:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia - 16:47 | Աշխարհում Աբու Դաբիի օդանավակայանում քնելու յուրահատուկ հարմարանքներ են ստեղծվել
1 ժամ քնի համար հարկավոր է 12 դոլար վճարել:
Տեսանյութը` Luxplanet.ua - 16:40 | Աշխարհում Ռուսաստանը ողջունել է Հյուսիսային Կորեայի` բանակցություններ վարելու պատրաստակամությունը
Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Աղբյուր՝ BBC Russian - 16:31 | Հայաստան Սամվել Ալեքսանյանի դեմ ԱԺ Էթիկայի հանձնաժողով դիմում է ներկայացվել
Դիմողը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն է:
Մանրամասները` Panorama.am - 16:25 | Աշխարհում Ֆրանսիան առաջարկել է զենք մատակարարել սիրիական ընդդիմության դեմոկրատներին
Այս մասին հայտարարել է ՌԴ-ում երկրի դեսպանը:
Աղբյուր` Interfax.ru - 16:17 | Աշխարհում Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը վերականգնել է աշխատանքը
Այս մասին նշված է աշխատակազմի հայտարարությունում:
Աղբյուր` Ria.ru - 16:05 | Աշխարհում Անկարգություններ Ստոկհոլմում. Ցուցարարները երկու դպրոց են այրել
Բողոքի ակցիաները տեղի են ունենում քաղաքի գաղթյալներով բնակեցված շրջաններում:
Աղբյուր՝ BBC Russian - 15:56 | Տարածաշրջան Իրանը հերքում է իր զինվորականների ներգրավվածությունը Սիրիայի հակամարտությունում
Մեղադրանքը հնչել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 15:50 | Հայաստան Ադրբեջանի կողմից հանրային շփումների արգելումը ոչ միայն կսրի իրավիճակը, այլև խոչընդոտ կհանդիսանա կարգավորմանը
Մոսկվայում գտնվող հայ լրագրողների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է միջպետական մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Աղբյուր` Panorama.am - 15:35 | Աշխարհում Բարաք Օբամայի այցը Ռուսաստան կկայանա G20-ի գագաթաժողովից առաջ
Հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Աղբյուր` Interfax.ru - 15:22 | Աշխարհում Վառնայի օդանավակայանը փակ է ուժգին քամու պատճառով
Բոլոր չվերթները տեղափոխվել են Բուրգաս:
Աղբյուր` Vesti.ru - 15:21 | Հայաստան Ցուցահանդեսի բացում ԱՄՆ դեսպանության, Նարեկացի արվեստի միության և Մերձավոր Արևելքի հիմնադրամի կողմից
Մայիսի 25-ին ժ.16:00 ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կկատարի «Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը Հայաստանի ազգային պատկերասրահում:
- 15:15 | Աշխարհում «Ահաբեկչության դեմ պատերազմը պետք է վերջանա»
Այսօր այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Աղբյուր` The Telegraph - 15:07 | Հայաստան «Այսօրվա կառավարման համակարգը քաղցկեղ է, որը սպանելու է թե պետությունը, թե ինքն իրեն»
Այսօրվա ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Աղբյուր` Panorama.am - 15:00 | Աշխարհում Փարիզի դատախազը խնդրում է տուգանել Դեպարդիեին 4 հազար եվրոյով
Պատճառը ՃՏ պատահարն է:
Մանրամասները` Ria.ru - 14:54 | Հայաստան Մայիսի 25-ին, ժամը 11:00-ին ՀՊՏՀ բակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ
Նախաձեռնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական գործակալությունը և Հայաստանի տնտեսագիտական համալսարանը:
- 14:48 | Հայաստան Տեղի կունենա սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում
Քննարկումները կանցկացվեն ս.թ. մայիսի 29-ին ժամը 15:00 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:
- 14:42 | Աշխարհում Պակիստանում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի զոհ է դարձել 3 մարդ
Վիրավորվել է 2 բնակիչ:
Աղբյուր` ABC News - 14:33 | Աշխարհում Սթրեսի ժամանակ կինը դադարում է հետաքրքիր լինել տղամարդու համար
Արական սեռին գրավում են հանգիստ վիճակում գտնվող կանայք:
Աղբյուր՝ Meddaily.ru - 14:25 | Հայաստան Արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Աշխարհում տարեկան գրանցվում է տվյալ քաղցկեղի 500 հազար նոր դեպք և ամեն տարի այն խլում է ավելի քան 250.000 կյանք:
Մանրամասները` Panorama.am - 14:18 | Աշխարհում Ճապոնիայի հյուսիս-արևելյան հատվածում երկրաշարժ է գրանցվել
Ցնցման ուժգնությունը կազմել է 4,8 մագնիտուդ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:12 | Աշխարհում Վաշինգտոնի օդանավակայանում ձերբակալվել է Չեխիայի 4 քաղաքացիների սպանության մեղավորը
Հանցագործը Կալիֆոռնիա նահանգից է:
Աղբյուր` Itar-tass.com - 14:05 | Հայաստան Օբամայի ելույթը քաղաքացիներից մեկը երեք անգամ ընդհատել է
Տեսանյութը` Panorama.am
- 13:57 | Աշխարհում Թաիլանդի հարավում պայթյունի հետևանքով կա 4 զոհ
Զոհվածները զինծառայողներ էին:
Աղբյուր՝ BBC Russian - 13:50 | Աշխարհում Լավրովը և Քերին կհանդիպեն մոտ ժամանակները
Հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Աղբյուր` Vzglyad.ru - 13:42 | Աշխարհում Պաշտոնական Դամասկոսը հաստատել է իր պատրաստակամությունը ընդդիմության հետ երկխոսության վերաբերյալ
Այս մասին հայտնել է Սիրիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալը:
Տեսանյութը` Pravda.ru - 13:35 | Աշխարհում Էվոլուցիան սովորեցրել է խավարասերներին խուսափել թույներից
Փորձարկումները կատարվել են Գերմանիայում:
Մանրամասները` Lenta.ru - 13:26 | Հայաստան Հրապարակ տեղափոխվող մեքենանների թիվն արագորեն ավելանում է
Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 9 ավտոմեքենա, մարզերում` 16:
Աղբյուր` Panorama.am - 13:20 | Աշխարհում Lego-ն Նյու Յորքում ցուցադրել է իր ամենամեծ նախագիծը
32 մասնագետից կազմված խումբը աշխատանքի վրա ծախսել է ավելի քան 17 ժամ:
Աղբյուր` Ria.ru - 13:14 | Հայաստան Մայիսի 26-ին՝ ժամը 14.30, Շահումյանի հրապարակից կմեկնարկի «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը
46 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ, կանցնի Երևանի հինգ վայրերով, որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով:
Աղբյուր` Heh.am - 13:08 | Աշխարհում Patek Philippe-ը բացառիկ ժամացույցներ կներկայացնի Only Watch 2013 ցուցահանդեսում
Ամենամյա միջոցառմանը դեռ 3 ամիս ժամանակ կա:
Աղբյուր` Luxplanet.ua - 13:00 | Աշխարհում «Հաջորդ պատերազմը Իսրայելի հետ, անկասկած, վաղ թե ուշ կլինի»
«Հեզբոլահն» Իսրայելին քարե դարով է սպառնում:
Աղբյուր՝ Mignews.co.il - 12:52 | Հայաստան «Իշխանությունը գազի գնի թանկացման մասին իմացել է ընտրություններից առաջ ու թաքցրել հասարակությունից»
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Աղբյուր` Panorama.am - 12:45 | Աշխարհում Լոնդոնում փակվել է «Հիթրոու» օդանավակայանը
Նախնական տվյալներով որոշումը կապված չէ ահաբեկչության հետ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:39 | Աշխարհում Ստոկհոլմում 13 բողոքարար է ձերբակալվել
Նրանք կասկածվում են անկարգություններին մասնակից լինելու մեջ:
Աղբյուր` Vesti.ru - 12:33 | Հայաստան Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին
Մանրամասները` Bhk.am
- 12:25 | Աշխարհում Օբաման թույլ է տվել Գուանտանամոյի բանտարկյալներին տեղափոխել Եմեն
Եմենի իշխանությունները իրենց հավանությունն են տվել կապված ԱՄՆ նախագահի որոշման հետ:
Աղբյուր` Lenta.ru - 12:17 | Աշխարհում Վալդեսը հրաժեշտ է տվել «Բարսելոնին»
Դարպասապահն արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին և ակումբի աշխատակիցներին` շնորհակալություն հայտնելով միասին անցկացրած տարիների համար:
Աղբյուր` Panorama.am - 12:10 | Աշխարհում Պրահայի քաղաքապետը հրաժարական է տվել
Պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել:
Աղբյուր` Euromag.ru - 11:58 | Աշխարհում Մոսկվա. Ստորգետնյա ցնցումների հետևանքով մի քանի տներ են տարհանվել
Ուժգին երկրաշարժի վտանգ կա:
Աղբյուր՝ BBC Russian - 11:50 | Աշխարհում Փարիզը և Նյու Յորքը համարվել են զբոսաշրջային լավագույն ուղղությունները
Վարկանիշային աղյուսակը կազմել է TripAdvisor-ը:
Աղբյուր` Luxplanet.ua - 11:43 | Հայաստան ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի ելույթը՝ Եվրոպայի օրվա առթիվ
Մայիսի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեծ հանդիսավորությամբ նշեցին Եվրոպայի օրը։
Աղբյուր` Syoa.am - 11:36 | Հայաստան Ղեկը մի հանձնեք անչափահասներին. Ոստիկանության հորդորը
Տեսանյութը` Panorama.am
- 11:30 | Աշխարհում ԱԵԼ-ի պետքարտուղարը կողմ է Իրանի մասնակցությանը Սիրիայի հարցով կոնֆերանսին
Բանակցությունները նախաձեռնվել էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 11:24 | Աշխարհում «Вконтакте»-ն ընդգրկվել է «սև ցուցակում»
Ռուսական սոցցանցը 210 միլիոն օգտատեր ունի:
Մանրամասները` Mignews.co.il - 11:17 | Աշխարհում Չինաստան. Ավտոսրահում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 9-ը մարդ է զոհվել
Սրահն ամբողջությամբ այրվել է:
Աղբյուր` Ria.ru - 11:10 | Աշխարհում Նեպալի լեռներում անհետ կորել են 5 լեռնագնաց
Տեղական իշխանությունները անհանգիստ են, որ նրանք կարող է մահացած լինել:
Աղբյուր` Interfax.ru - 11:02 | Հայաստան ԱԳ նախարար. «Մենք մեծապես կարևորում ենք Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը»
Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրվան նվիրված համերգը:
Աղբյուր` Panorama.am - 10:55 | Աշխարհում Քաշմիրում զինված հարձակում է իրականացվել հնդիկ զինվորների վրա
Երեք զինծառայող սպանվել է:
Աղբյուր՝ BBC Russian - 10:48 | Աշխարհում Մադրիդի «Ռեալը» առաջին դպրոցն է բացել Գվատեմալայում
Այնտեղ կսովորեն և ֆուտբոլով կզբաղվեն բնակչության աղքատ խավի երեխաները:
Աղբյուր` Itar-tass.com - 10:42 | Աշխարհում Վաշինգտոնում կամուրջի փլուզման հետևանքով 3 մարդ է տուժել
Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ:
Աղբյուր՝ Gazeta.ru - 10:36 | Աշխարհում Բալետի աշխարհի լավագույն պարուհի է ճանաչվել Օլգա Սմիրնովան
24-ամյա Օլգան Մոսկվայի Մեծ թատրոնի արտիստ է:
Աղբյուր` Vesti.ru
17:24 16/08/2012 » Աշխարհում
Փոլ Մաքքարթնին միացել է Pussy Riot խմբի պաշտպաններին
Անգլիացի աշխարհահռչակ ռոք երաժիշտ Փոլ Մաքքարթնին համալրել է Ռուսաստանում անազատության մեջ գտնվող Pussy Riot փանք խմբի երեք անդամների պաշտպանության ցանկը` նամակ հղելով ձերբակալվածներին: Նամակի տեքստը, «Լենտա.ռուի» փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել պրոդյուսեր Ալեքսանդր Չեպարուխինը:
«Հուսով եմ, որ դուք ուժեղ կգտնվեք: Ես, ինչպես և շատերը, ովքեր հավատում են խոսքի ազատությանը, ամեն ինչ կանենք ձեզ և ստեղծագործական ազատության սկզբունքը պաշտպանելու համար», - գրել է Մաքքարթնին:
Հիշեցնենք` Pussy Riot փանք խմբի անդամները` Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը, արդեն հինգ ամիս է` անազատության մեջ են. նրանց դատում են Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում կատարած «փանք աղոթքի» համար, որի ընթացքում աղջիկները «Տիրոջն» աղոթել են Պուտինին «վտարելու» համար։ Ռուսական Ուղղափառ Եկեղեցին կտրուկ դատապարտել էր աղջիկների արաքը, իսկ դատախազությունը մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով:
Մեղադրող դատախազը պահանջել է աղջիկներին դատապարտել 3 տարի ազատազրկման: Սպասվում է, որ դատավճիռը կհրապարակվի արդեն այսօր:
Ռուսաստանում և երկրի սահմաններից դուրս փանք խմբի պաշտպանության հսկայական շարժում է սկսվել` աղջիկներին իրենց աջակցությունն են հայտնել ռուսաստանցի մտավորականներ, համաշխարհային աստղեր, ինչպես օրինակ Մադոննան, Բյորկը, Սթինգը, Red Hot Chili Peppers-ը, Ֆրանզ ֆերդինանտը: Աղջիկների նկատմամբ դատավարությունը ուշադրության է արժանացել ԱՄՆ- ի եվրոպական մի շարք երկրների ԱԳ գերատեսչությունների մակարդակով, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել դատական գործընթացի առնչությամբ:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
17:21 24/05/2013 » Սպորտ
17:18 24/05/2013 » Տնտեսություն
Իրանի դեսպանատան պատասխանը Հեֆֆերնին` Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մասին
17:17 24/05/2013 » Հասարակություն
17:15 24/05/2013 » Սպորտ









Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը.
Արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին
-Տարբեր երկրների կառավարությունների ղեկավարները, օրինակ, հեծանիվով են գնում աշխատանքի, չե՞ք պատրաստվում հետևել նրանց: -Համաշխարհային փորձը բազմազան է: Թույլ տվեք, իմ փոխադրման ձևերը ինքս որոշեմ:
Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»