Մոսկվայում արգելվել է գեյ-շքերթների անցկացումը` առաջիկա 100 տարում

20:27 17/08/2012 » Աշխարհում

Մոսկվայում արգելվել է գեյ-շքերթների անցկացումը` առաջիկա 100 տարում

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հրապարակային գեյ-շքերթներն ու միջոցառումները 100 տարով արգելվել են: «Ռոսբալտ» գործակալության հաղորդմամբ` գեյ-շքերթների անցկացման արգելքը գործելու է «2012-ի մարտ ամսից մինչև 2112 թ-ի մայիսը»:

Նման որոշում է կայացրել Մոսկվայի քաղաքային դատարանը, այսպիով մերժելով գեյ-ակտիվիստ Նիկոլայ Ալեքսեևի բողոքարկումը, ով ավելի վաղ առաջիկա հարյուր տարիներին գեյ-շքերթներ անցկացնելու մասին ծանուցում էր ուղարկել Մոսկվայի ոստիկանության գլխավոր վարչությանը: Ծանուցման մերժումը հետագայում տեղափոխվել էր դատարան:

Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել այն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց