Նռնակ` հորանում

17:27 20/08/2012 » Հասարակություն

Նռնակ` հորանում

Այսօր` ժամը 13.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ջրմուղ կոյուղու հորանում հայտնաբերվել է նռնակ:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Երևան ջուր»-ի աշխատակիցները հորանում աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են Ֆ-1 տիպի նռնակ (առանց ապահովիչի, բռնկիչով): Դեպքի վայր ժամանած ՀՀ ԶՈՒ սակրավորները նռնակը վնասազերծել և տեղափոխել են անտանգ տարածք:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց