Ա. Երիցյան. Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Իրան

15:31 20/08/2012 » Տարածաշրջան

Ա. Երիցյան. Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Իրան

«Մենք պատրաստ ենք, եթե կարիք լինի, երկրորդ անգամ նույնպես մարդասիրական օգություն ուղարկել Իրան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` միաժամանակ նշելով, որ 2012 օգոստոսի 11-ին Իրանի երկրաշարժի հետ կապված` Հայաստանն արդեն 57 միլիոն դրամի չափով մարդասիրական օգնություն է  հատկացրել Իրանին: Նախարարի խոսքերով, Իրան են ուղարկվել անկողնային պարագաներ, մահճակալներ, սնունդ:

Նշենք, որ օգոստոսի 17-ին ՀՀ կառավարության կողմից մարդասիրական օգնությունը 5 բեռնատար ավտոմեքենայով ուղևորվել է Իրան: Երեկ երեկոյան օգնությունը հանձնվել է Իրանի Ջուլֆա քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Արևելյան Ատրպատականի ճգնաժամային շտաբին:

Օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերվել է Արևելյան Ատրպատականի 314 գյուղ, իսկ տուժածների թիվը գերազանցում է 300.000-ը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց